Ճիշտ չէ Հրանտ Բագրատյանի այսօրվա հայտարարությունը դիտարկել Կոնգրեսի տիրույթից դուրս եւ հեռուն գնացող դատողություններ անել: Բագրատյանի հայտարարությունը կարող է մարտավարական քայլ լինել՝ մտահղացված հենց Կոնգրեսի ներսում:

«Ազատություն» կուսակցության համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է, հենց այդ օրն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակիացնի իր առաջադրման-չառաջադրման հարցը: Այսինքն՝ եթե առաջին նախագահը առաջադրվում է, Բագրատյանի առաջադրման հարցը դուրս է գալիս: Եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, Բագրատյանն իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարում է դեկտեմբերի 24-ին, ինչը, իհարկե, չի նշանակի, թե նա անպայմանորեն կարող է որպես թեկնածու մասնակցել ընտրություններին: Պարտադիր չէ, որ առաջին նախագահը իր առաջադրման մասին հայտարարի ՀՀՇ համագումարին. հնարավոր է, որոշ մարտավարական խնդիրներից ելնելով, այդ հայտարարությունը լինի ավելի ուշ, ինչ-որ մի անսպասելի պահի:

Այսինքն՝ չպետք է բացառել, որ Բագրատյանի այս մտադրություն-դիրքորոշումը, այնուամենայնիվ, Լ. Տեր-Պետրոսյանի հետ քննարկված, հաշվարկված մարտավարական քայլ է՝ անկախ այն բանից, թե առաջին նախագահը իր առաջադրման առումով ինչ մտադրություններ ունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել