Կարդացի Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ և «Մատաղիսի գործի» մասին: Ուզում եմ լսելի դարձնել նաև իմ կարծիքը: Թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես Գ. Ջհանգիրյանի ուսանող և թե՛ որպես ՀՀ քաղաքացի: Հաճախ մարդիկ մեկնաբանում են բաներ և քննադատում՝ չտիրապետելով թեմային: Դատախազը վստահ է մեղադրանքի մեջ, երբ պաշտպանում է այն, իսկ մեղադրվողը պաշտպանում է իրեն՝ վստահ լինելով իր ճիշտ լինելու մեջ: Եվ այդ ամենի վերջնակետը ԴԱՏԱՐԱՆՆ Է: Որի որոշումը կարելի է բողոքարկել 2,3 ատյաններում: Մեղադրել Ջհանգիրյանին նրա մեջ, որ ինքը համարում է, որ ճիշտ է մեղադրանքը, աբսուրդ է և ուղղակի շահարկում: Մեղադրել Ջհանգիրյանին, որ ինքը համարում է որպես դատախազ, որ մեղադրանքը ճիշտ է, ևս աբսուրդ է, նշանակում է նաև համարում եք, որ մեր դատարանները լիովին անկախ են և արդարացի, նշանակում է, որ բացառում եք դատական սխալ, և այն, չգիտես թե ինչու, չգործեց միայն վերջին ատյանում: Կարելի է շարունակել այս իրավաբանական և մարդկային հիմնավորումները և փորձել վիճել, թե որքանով է ճիշտ դատախազը, որը պաշտպանում է իր մեղադրանքը: Բայց երբ այս ամենին տրվում է քաղաքական և անձնական աստառ, զզվելի է: Դատախազը մեղադրող է, և երբ նա մեղադրում է քո թշնամուն, նա ճի՞շտ է, երբ ընկերոջդ՝ սխա՞լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել