Առողջական խնդիրներ ունեցող 16-ամյա Արմեն Մանուկյանի ծնողների՝ Արամի, Նորվարդի և իմ անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում Blognews.am-ին և կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանին՝ Արմենի՝ համակարգիչ ունենալու երազանքն իրականացնելու համար: 

Blognews.am-ից Notebook նվեր ստանալը մեծ անակնկալ եղավ, նրանք շատ էին ուրախացել, ասում էին՝ կարծես երազ լինի: Արդեն 2 տարի է, ինչ լրատվությամբ եմ զբաղվում, և այդքան ժամանակ նյութեր եմ գրել, բայց միշտ հիշելու եմ Արմենի մասին գրածս նյութը, քանի որ այդ նյութը գրելուց հետո BlogNews-ի շնորհիվ իրականացավ Արմենի երազանքը:

ՍԻՐԵԼԻ՛ ԱՐՄԵՆ, ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել