Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, ինչպես եւ սպասելի էր, տրամագծորեն հակառակ արձագանքի ու գնահատականի արժանացավ քաղաքական հակադիր ճամբարներում ու լրատվական դաշտում: Այդ ճամբարներից յուրաքանչյուրը ցնծում է՝ ծառուկյանական որոշումը համարելով իր հաղթանակը եւ դիմացինի ֆիասկոն:

Հանրապետականները այդ որոշումը համարում են «միասնական շտաբի», առաջին հերթին՝ Կոնգրեսի պլանների տապալում: Ըստ իշխանական կարծիքի՝ թուլացած Կոնգրեսը միայնակ ու անզոր մնաց իշխանության դեմ:

Ընդդիմադիր շրջանակներում, հատկապես Կոնգրեսում, հակառակ տրամադրություններ են: Կոնգրեսում այլ հայացքով են դիտարկում ծառուկյանական որոշումը: Ըստ այդ հայացքի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը տվեց իր արդյունքը. իշխանական բուրգն ու ավազակապետությունը կազմաքանդված են, ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը այլեւս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողքին չեն, եւ վերջիններս թուլացած ու մենակ մնացին ընդդիմության ու ժողովրդի դեմ:

Երկու հայացքներում էլ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր: Մի բան ակնհայտ է. դաշտն, իրոք, առավել հստակորեն գծագրվեց: Եթե աշխատի Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականի ֆենոմենը, ինչը որոշակի տեխնոլոգիաների պարագայում շատ հավանական է, իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին ծանր օրեր են սպասվում, ինչը դժվար թե լիներ Ծառուկյանի առաջադրման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել