Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կրկին սկսում է խաղալ իր համար արդեն սովոր դարձած խաղատեսակով։
Երբ բոլորի ուշադրությունը հառված է Հայաստանի համար շատ կարևոր համարվող մի խնդրի վրա, միանգամից խաղադաշտ է մտցնում մյուս խնդիրը՝ ուշադրությունն առաջինի վրայից շեղելու կամ էլ երկրորդն առանց կոշտ արգելքների անցկացնելու համար:
Մի փոքր մանրամասնեմ.
հիմա երբ բոլորի ուշադրությունը սևեռված է սահմանադրական փոփոխությունների և սահմանադրական հանրաքվեի վրա, չգիտես ինչու, միանգամից բարձրաձայնվում է դեռևս տարիներ առաջ ծիլ տված այն տեսակետը, թե ԼՂՀ-ն պետք է Ադրբեջանի Հանրապետությանը հանձնի որոշակի շրջաններ, այն էլ հայտարարությունն արվում է Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի արտգործ նախարարի կողմից:
Հիմա կարևոր է հասկանալ, թե որտեղ է խայծը՝
1. նրանում, որ քաղաքացիական հասարակության ուշադրությունը շեղվի սահմանարդական հանրաքվեից,
2. քանի որ քաղաքական և քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռված է սահմանադրական հանրաքվեի վրա, լավ առիթ է անցկացնելու Ադրբեջանին և Ռուսաստանին հաճո մի որոշում, եթե այո, ապա սա ո՞ւմ խաղն է՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի։
Կարծում եմ՝ այստեղ գործում է երկրորդ տարբերակը, և իմ խորին համոզմամբ սա Ռուսաստանի սկսած խաղն է, քանի որ հայկական կողմը պարզ գիտակցում է, որ իրականում սահմանադրական հանրաքվեն այս տարի այդքան էլ մեծ իրարանցում չի առաջացրել, ի տարբերություն 2013 թ.-ի նախագահական ընտրությունների. ուստի հայկական կողմը չէր փորձի սկսել մի խաղ, որը 70 տոկոսով կարող է ձախողվել: Համենայն դեպս, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն...



