Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան, Բրեյվիկ… տարբերություն չկա։ Մենք ունիկալ ազգ ենք, հեշտությամբ ներում ենք նրանց, ում ներելու իրավունք չունենք։ Մարդկանց թյուրիմացաբար թվում է, թե իրենք կարող են ներել ուրիշին, ոչ իրենց կամ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին։ Սպանությունից 20 տարի անց թերթերում ընթերցվում են ոչ թե զոհերի, այլ մարդասպանների մասին սրտաճմլիկ պատմությունները։ Զոհերն արդեն չկան... Կարելի է նրանց արյունը համարել անկարևոր։ Այսօր ավելի հուզիչ է ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը։ Մեռնողները մեր հարազատները չեն, ուստի կարելի է մարդասպաններին հերոսացնել։ 
20 տարի անց մենք զինվորական համազգեստով հողին կհանձնենք ռուս հետախույզ Պերմյակովին։ Կարևորը՝ 6 ամսական Սերյոժայի նկարները ֆեյսբուքում տարածեցինք՝ դրանով ձեռք բերելով մարդասպանին ներելու և հերոսացնելու իրավունք…
Ու քանի մեզ խաբելն այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն, և շատ Քրիստոսներ կխաչվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել