Tert.am-ը գրում է.

Air France ավիաընկերության չվերթների ուղևորները «Աստղային պատերազմեր» ֆիլմաշարի նոր մասը հնարավորություն կունենան դիտելու ֆիլմի պաշտոնական պրեմիերայից երկու օր առաջ:

Ինչպես նշում է Euromag-ը` ֆրանսիական ազգային ավիաընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն կընձեռի տեսնել 7-րդ` «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» մասը դեկտեմբերի 16-ին:

Երկար սպասված բլոքբաստերի պրեմիերան, որը նկարահանվել է 6-րդ էպիզոդից 30 տարի անց, տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Այս հնարավորությունը Air France-ն իր հաճախորդներին ընձեռում է EuropaCorp կինոթատրոնների ցանցի հետ համագործակցության արդյունքում: Որոշակի չվերթների համար գրանցվելով` ուղևորներին անվճար տոմսեր կհատկացվեն, որով վերջիններս կկարողանան ֆիլմի դիտման մեկնել Փարիզ ժամանելու հաջորդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել