1316967598Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ռուսական А321 ինքնաթիռի մասնիկները մոտ ժամանակներս Կահիրե կտեղափոխեն մանրամասն ուսումնասիրության համար: Այս մասին գրում է եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոում» թերթը՝ հղում անելով աղետի հետաքննության հանձնաժողովում աղբյուրին:

Նախօրեին հետաքննիչներն այցելել են աղետի վայր Եգիպտոսի զինված ուժերի ուժեղացված պահպանության ներքո: Այցը կարճատև է եղել, մասնագետները մասնիկների մի շարք ուսումնասիրություններ են արել և գնացել են աղետի վայրից:

Աղբյուրը հանձնաժողովում թերթի համար հերթական անգամ հաստատել է, որ հետաքննիչներն առայժմ պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերել ինքնաթիռի մասնիկների կամ ողբերգության զոհերի մարմինների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել