Գնել Նալբանդյան. Եթե Հայաստանում քեզ ժպտում են, ուրեմն տակը մի բան կաNewmag.am-ը գրում է.

Սովետում բոլորը համոզված էին, որ ամերիկացիները փողի համար են ժպտում: «Բա դրանց արհեստական ժպի՜տը, յա՛խք», – միաբերան նեղսրտում էին սովետի մարդիկ` նկատի ունենալով ոչ թե շահամոլ կապիտալիստներին, որոնց երեսը սովետում ոչ ոք չէր էլ տեսել, այլ իրենց պես քյասիբներին, նոքյարներին` խանութների վաճառողներին, սրճարանների մատուցողներին, թերթ կամ բանջարեղեն ծախող մարդկանց, ավտոբուսի ուղևորներին, փողոցի պատահական անցորդներին, քնաթաթախ բոմժերին, պուրակներում հեծանիվ քշողներին. մի խոսքով` քեզ ու մյուսներին մշտապես ու անիմաստ ժպտացող բոլոր «արհեստական մարդկանց»:

Այլ էր սովետի քաղաքացին, հատկապես` սովետահայը: Հատկապես` ավանդական հայ տղամարդը: Եթե 3-րդ մասում որևէ մեկը համարձակվեր փողոցում և այն էլ առանց որևէ ակնհայտ պատճառի ժպտալ բոլորի ներկայությամբ, նրան անմիջապես կսաստեին գողական օրենքի ամբողջ խստությամբ. «Ի՜նչ ես ցեպերդ բացել, այ երջո՛, լավ չե՞ս, կազյո՛լ»: Եթե իր հարսնացուի ձեռքը խնդրող երիտասարդը համարձակվեր բարեկամաբար ժպտալ Յոնջալախի ամենահարգված մարդուն` իր ապագա աներոջը, ոչ միայն գաղափարական մերժում կստանար, այլ նաև հայրական ապտակ. «Ուռած ե՞ս, արա՛, հը՞, բա խի ես ապուշի պես ժըպըտըմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել