Մերի Սյուզան Ուիլյամսն ամբողջ կյանքը երազել է մայրանալ: Բայց նա պատկերացում անգամ չուներ՝ ինչ դժվարությունների միջով է անցնելու ամուսնությունից հետո:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Երբ Մերին առաջին անգամ հղիացավ, բժիշկները նրան տեղեկացրին, որ կան լուրջ բարդացումներ, և պտուղն անհաջող է զարգանում: Պահանջվում էր վիրահատություն, որից հետո կինը կարող էր հետագա ամբողջ կյանքում այլևս չհղիանալ: Բայց զույգը որոշեց ապավինել Աստծուն ու դիմակայել ճակատագրի հարվածին:

3.5 տարի անց նրանք իմացան, որ նորից երեխայի են սպասում: Նրանք անչափ ուրախացել էին և նույնիսկ սկսեցին վարել բլոգ՝ «Մեր հավատի ճամփորդությունը» խորագրով:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Մերին ու Բրենդանն իմացան, որ աղջիկ են ունենալու: Նրանք որոշել էին աղջկա անունը դնել Դանիելա: Շաբաթ առ շաբաթ լարվածությունը մեծանում էր:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Հղիության 22-րդ ամսում Մերին որովայնի հատվածում սուր ցավերով տեղափոխվեց հիվանդանոց: Նրա մոտ սկսել էր ներքին արյունահոսություն: Եթե նա մի քանի րոպե ավելի ուշ տեղափոխվեր հիվանդանոց, մահացած կլիներ: Այդ օրը բժիշկներին հաջողվեց փրկել միայն Մերիի կյանքը, իսկ Դանիելան իր տեղը զբաղեցրեց երկնքում:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Կորստին նրանք դժվարությամբ էին դիմակայում: Բայց Մերին ու Բրեդլին կրկին որոշեցին չհանձնվել, ապավինել Աստծուն: Նրանք արդեն մեծ ճանաչում ստացած բլոգում գրառում կատարեցին. «Հավատի ճամփորդությունը շարունակվում է: Մենք չենք հանձնվելու»:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Վերջին վիրահատությունից հետո բժիշկները Մերիին հայնել էին, որ նա այլևս չի կարող հղիանալ: Նրանց պատմության մասին իմացել էր ևս մեկ զույգ՝ Օտեմ և Դոնովան Անդերսոնները: Եկեղեցում, որտեղ աղոթում էին Մերի-Սյուզանն ու Բրենդանը, հանդիպել են Անդերսոններին: Վերջիններս, հետևելով հայտնի բլոգին, ճանաչում էին Բրենդանին ու Սյուզանին: Եվս մեկ անգամ լսելով նրանց պատմությունը, Օտեմը որոշել է օգնել նրանց. «Չէ՞ որ ես կարող եմ նրանց համար երեխա լույս աշխարհ բերել: Ինձ համար այդ 9 ամիսը հեշտ չի լինի, բայց դա ամբողջությամբ կփոխի նրանց կյանքը»,- պատնել է Օտեմը: Այդ մասին Օտեմն ասել է Սյուզանին: Զույգերը հանդիպել են:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

«Ընթրիքի ժամանակ հասկացա, որ այդ մարդուն մեզ ուղարկել է Ասված»,- հիշում է Սյուզանը: 3 ամիս անց Օտեմը հղիացել է:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_8f14e45fceea167a5a36dedd4bea2543

«Ինչ-որ պահի սկսեցինք մտածել, որ այդ երազանքն այլևս չի իրականան, բայց Աստված մեզ ուղարկեց Օտեմին»,- ասել է Սյուզանը:

oni-poteryali-svoego-rebenka-i-sposobnost-k-zachatiyu-no-bog-ih-uslyshal_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

Ի վերջո, Բրենդանի ու Սյուզանի երազանքն ի կատար ածվեց, երբ Օտեմը նրանց համար լույս աշխարհ բերեց արու զավակի՝ Քոլինին: Նրանք 10 տարի սպասել էին բաղձալի օրվան՝ հաղթահարելով անհաջողությունն անհաջողության հետևից:

«Երբեմն մեզ թվում է, որ մեր կյանքն անիմաստ է: Բայց պետք է հավատալ: Միգուցե, ես չեմ տեսնում Աստծուն, բայց հավատում եմ նրա գոյությանը: Աստված ծրագիր ունի կապված յուրաքանչյուրիս հետ: Միշտ չէ, որ հասկանում ենք դա, երբեմն նույնիսկ չենք ցանկանում, բայց այդ ժամանակ օգնության է հասնում հույսը»,- բլոգում գրել է Բրենդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել