Նախանձով եմ նայում մեր՝ «Նոր հայեր» ու «ԵՐՄԻ» ՈՒՀԱ-ական թիմերի մասնակցությամբ բոլոր մրցաշրջանները: Նենց լավ ենք խաղում, ամեն մի ելույթ ուղղակի ցնցում է բեմը, շատ հումորներից հետո հանդիսատեսը նույնիսկ մի քանի րոպե ծիծաղում է, ու շատերը գովում էին ու մինչև հիմա հիշում ու հարգում են մեր հպարտություն հանդիսացող թիմերին:
Հիմա էլի ՈՒՀ կա, ես ավելի քան վստահ եմ, որ նաև կան հայ երիտասարդ տաղանդավոր տղաներ («Վիտամինի» տղերքի մասին չեմ ասում), ովքեր լավ ռուսերեն գիտեն ու հաստատ կարող են գնալ ու մասնակցել КВН-ին, օրինակ, «Նոր հայեր նամբեր 2» թիմային անունով ու էլի վերադարձնել մեր՝ էնքան սիրելի հին օրերը, երբ ամեն անգամ ակումլյատորով նայում էինք այսօր արդեն աշխարհով մեկ հայտնի մեր տղաներին, ովքեր արտասահմանյան հումորային հաղորդումներում արդեն իսկ մեծ դեր ունեն:
Ասածս ի՞նչ ա՝ հիմա էլ փողի, լույսի պռոբլեմ հո չունե՞նք, հիմա էլ շոր սարքելու, հումորներ մտածելու ու փորձեր անելու տեղի պռոբլեմ հո չունե՞նք, ասում եմ՝ կարող ա ինչ-որ մարդիկ պատասխանատվություն վերցնեն ու համաշխարհային ՈՒՀԱ-ում էլի ծածանեն հայկական դրոշն ու շարունակեն հաղթանակների շարանը, ու էլիչ Մասլիկովն ասի. «Ա տեպեր վիստուպայուտ նովիե Արմյանի: Երևան»:
Պահանջում եմ ՈՒՀԱ գործուղել Երևանը (Հայաստանը) ներկայացնող մեր նոր ու երիտասարդ թիմին, որպեսզի մեր երեխաներն էլ հպարտանալու հումորիստներ ունենան:



