Tert.am-ը գրում է.
Փորձագետ Հովհաննես Հակոբյանը «Արզամաս» հանդեսի էջերում ներկայացրել է ինկվիզիցիայի կողմից հանրահայտ գիտնական Ջորդանո Բրունոյին խարույկի վրա վառելու իրական պատճառի մասին իր վարկածը:
Վերջինս հիմնված է դատական փաստաթղթերի, այլ ոչ թե խորհրդային դասագրքերի պնդումների վրա, թե Բրունոն «գիտության նահատակ» է, իսկ եկեղեցին չէր ցանկանում ընդունել նրա պնդումները, որ Երկիրը կլոր է ու պտտվում է արևի շուրջը:
Ըստ Բրունոյի հարցաքննության փաստաթղթերի (նրա գործով հավատաքննությունը, ի դեպ, տևել է 7 տարի)՝ իրականում գիտնականին մահապատժի են ենթարկել եկեղեցու հիմնարար դոգմաները ժխտելու համար: Ավելին` Բրունոն եկեղեցում բարեփոխումներ իրականացնելու կոնկրետ ծրագրեր է ունեցել:
Այն բանից հետո, ինչ ինկվիզիցիան չի կարողացել տարհամոզել Բրունոյին, նա հերետիկոս է ճանաչվել և փոխանցվել է աշխարհիկ իշխանություններին: 1600-ի հունվարի 20-ին Բրունոյին կյանքից զրկել են հերետիկոսության 8 դրվագի համար:
Հակոբյանը պնդում է նաև, որ Բրունոն իր ժամանակների ամենասկանդալային անձանցից էր:



