Արտակարգ դեպք «Զվարթնոց»-ում. Օդանավի ապակու ճեղքը «հայտնաբերել» են թռիչքից րոպեներ առաջ«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Երեւան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա «հանկարծ» հայտնաբերված ճեղքի պատճառով:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնից հայտնեցին, որ չվերթն իրականացնող ավիաընկերությունը, խորհրդակցելով տեխնիկական անձնակազմի հետ, որոշել է չվերթը հետաձգել եւ իրականացնել այլ օդանավով:

«Օդանավը վերանորոգման փուլում է»,- ասաց գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը:

Նշենք, որ օդանավի ապակու ճեղքը հայտնաբերվել է, երբ ուղեւորներն արդեն նստել են օդանավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել