Life.panorama.am-ը գրում է.

Հայրիկիս անվան շնոհիվ չէ, որ ես ինչ-որ բանի եմ հասել. Անի Բայաթյանը՝ հեռուստատեսության որակի, փոքրիկ բիզնեսի ու ապագա ծրագրերի մասին

«Վերվարածներ» նախագծից իր կատագերկական անհամեստ դերով հայտնի Համեստը՝ նույն ինքը՝ Անի Բայաթյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին  անկեղծորեն արտահայտել է իր կարծիքը ոչ միայն հայկական հեռուստաեթերի, գործող դերասանների մասին, այլեւ խոսել այն ամենի մասին, ինչը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել:

Զրույցի սկզբում դերասանուհին նախ պատմել է վերջին տարիներին եթերում չերեւալու պատճառների մասին. «Այո, 2-3 տարի է, ինչ եթերում չկամ, բայց դա չի նշանակում, որ պարապուրդի եմ մատնված, այս ընթացքում ես նկարահանվել եմ մի քանի կարճամետրաժ, փառատոնային ֆիլմերում, դե իսկ թատրոնում խաղում եմ միշտ: Իսկ սերիալային ասպարեզ դուրս չէի գալիս, մի պարզ պատճառով՝ ոչ մի նախագիծ ինչ դուր չի եկել: Ընդ որում, «Վերվարածներով» եւս շատ հիացած չեմ եղել, պարզապես դա եղել է իմ առաջին աշխատանքը, որը ունեցավ իր զարգացումները, միաժամանակ, չնշել չեմ կարող, որ «Վերվարածների» վրա աշխատում էին շատ լուրջ՝ սկսծաց հագուստից, մինչեւ կերպարներ, հենց դրա համար էլ անցել է երկար ժամանակ, բայց այդ նախագծի կերպարները մինչ այսօր հիշվում եւ սիրվում են»,- նշեց Անի Բայաթյանը:

Դերասանուհին նկատեց, որ ըստ իրեն, այսօր հեռուստատեսությունում կատարվում է միայն տեխնիկական որակի բարձրացում. «Տարիների ընթացքում, իհարկե, տեխնիկական զարգացում է ապրում հայկական հեռուստատեսությունը, բայց դրան հակառակ կարծես գնալով ընկնում է բովանդակային եւ դերասանական անձնակազմի որակը»,- նշեց Անին ու անդրադարձավ այսօրվա հայկական հեռուստատեսության նկատմամաբ իր տեսակետներին.

«Կարծում եմ, ես ունեմ թե համապատասխան կրթություն, թե համապատասխան փորձ, որ տարբերեմ լավ ու վատ դերասանին: Ես հետեւում եմ մեր այսօրվա հեռուստասերիալների եւ սիթքոմների աշխատանքին զուտ ինֆորմացված լինելու համար, բայց այն, ինչ այսօր կարդում տեսնում եմ, շատ բաներ գոնե ինձ համար աններելի է: Ես ինձ բարձր կամ ցածր չեմ դասում, բայց զուտ դերասանական աչքով նայելիս՝ տեսնում եմ, որ այսօրվա սերիալներն ու սիթքոմները ուղղակի սարսափելի են, քանի որ դրանցում այսպես կոչված դերասանները ուղղակի սարսափելի են դիտվում էկրանից: Միայն սիրունիկ աղջիկներն ու հմայիչ տղաները դեռ բավական չեն որակ ունենալու համար, նրանց մեջ չկա այն դերասանական խաղը, միմիկան, օրգանական վիճակը, որը ինձ կձգի երկրորդ անգամ էլ դիտել այդ նույն ծրագիրը: Իսկ սիթքոմներում առկա հումորն էլ, ներողություն, բայց ինձ համար շատ տափակ է: հավատացեք, երբ ես հեռուստատեսությամբ որեւէ դեր էի կերտում, ես տանջվում էի, ամբողջ ժամանակ մտածում էի ինչպես կերպարանափոխվեմ, որպեսզի հետաքրքիր լինեմ, ես երբեք չեմ վախենում էկրանին տգեղ երեւալուց, ու միշտ զարմացել եմ այն դերասանների վրա, ովքեր միշտ նույն արտաքինով, նույն միմիկաներով տարբեր նախագծերում են նկարահանվում»: Ես  սիրում եմ այնպիսի կերպարների մարմնավորել, որտեղ ես հետաքրքիր կլինեմ, կկարողանամ աշխատել հերոսի վրա, կկարողանամ «զարմացնել», տպավորվել, հիշվել: Միաժամանակ, այսօր պրոդյուսերներն ու սցենրիստները մի դերասանին մի ոճում տեսնելով, սկսում են նրան այդ նույն կերպարի նման դերեր տալ՝ մտածելով, որ այդ դերասանը արդեն այդպիսի կերպարում հաջողություն է ունեցել եւ սիրելով կնայեն, ինչը շատ սխալ է»,- հավելեց նա:

Անդրադառնալով թատրոնին՝ Անի Բայաթյանը նկատեց, որ այսօրվա համատարած մոտեցումը աչքաթող չի արել նաեւ բեմական արվեստը. «Արդեն 15 տարի է, ինչ  աշխատում եմ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, այստեղ ես զբաղվում եմ այն գործով, ինչը մանկուց շատ եմ սիրում, այստեղ ես լիրաժեք եմ զգում ինձ, քանի որ զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, բայց ես չեմ կարող ասել, որ խաղում եմ այն ամենալավ դերերը, որոնք կցանկանայի խաղալ, հուսամ կգա ժամանակը, որ ես է կխաղամ իմ երազանքների դերերը. Գուցե երազանքներիս դերերը այնքան էլ համապատասխան չեն Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկին: Ինչ վերաբերվում է համատարած անորակությանը, այո, ցավով պետք է նշեմ, որ այսօրվա անորակությունը եւ սովետական ծանոթ-ընկեր-բարեկամ փաստը եւ դրանից ելնելով առաջընթացքը երբեմն տեղի է ունենում նաեւ հայկական բոլոր թատրոններում, ինչպես կատարվում է ցանկացած ոլորտում (մանկապարտեզ, դպրոց, գործարան, կինո, թատրոն եւ այլն),- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել