Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետի առաջարկով բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանի Տուլայի նահանգում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի հիշատակը։

Այնուհետև վարչապետը հայտնեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի ղեկավարն է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Գագիկ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկվանից Տուլայի նահանգում են ու անմիջական աջակցություն են բերում տուժածներին։ Շնորհակալ ենք նաև մեր ռուս գործընկերներին»,-ասաց նա։

Վարչապետը տեղեկացրեց, որ երեկ քննարկում է եղել ՀՀ Նախագահի հետ և որոշվել. «Բոլոր ծախսերը՝ բուժման և հուղարկավորության, ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել