Tert.am-ը գրում է.
Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ին Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների, զոհերի մարմինները տեղափոխող մեքենաների շարասյունը կշարժվի Ռամենսկ, որտեղ ժամը 16։00-ին հատուկ չվերթով թռիչք կկատարվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը` մանրամասնելով.«Ինքնաթիռով թռնելու է 59 ողջ, որոնց թվում կան նաև տուժածներին ուղեկցող անձինք: Եվ 8 մարմին»:
Նախքան այդ ռուսական կողմը նրանց է տրամադրել ճանաչված իրերն ու փաստաթղթերը: Ըստ ՏԿԱԻՆ ներկայացուցչի՝ բոլորի իրերը գտնվել են:
Շուրջ մեկ տասնյակ մարդու բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել, նրանք շարունակում են բուժումը ստանալ ռուսաստանյան բուժկենտրոններում:
Երկու անձանց վիճակը, որը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մնում է ծանր:



