Pastinfo.am-ը գրում է.
Տարբեր ոլորտներում աշխատանքի խոստումներով ամբողջ աշխարհում մարդկանց առևանգում  և հարկադրաբար սեռական շահագործման են ենթարկում: 
 
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ թրաֆիքինգի ենթարկվածները հոգեկան առողջության հետ կախված խնդիրներ են ունենում:
 
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 51 տոկոսը սեռական շահագործման են ենթարկվել, և հենց մեծամասնության մոտ էլ ախտորոշվել է հետտրավմատիկ խանգարումներ, դեպրեսիաներ: 
 
Սեռական շահագործման ենթարկված անձանց զգալի տոկոսի մոտ էլ շիզոֆրենիա է ախտորոշվել:
 
Պարզվել է նաև, որ թրաֆիքինգի ենթարկված չափահաս անձանց մոտ 60 տոկոսն առևանգումից առաջ և հետո ենթարկվել են սեռական բռնության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել