Rainbow ForumՀոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը: Այս մասին գրում է Pinkarmenia.org-ը։

Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել, ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):

Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից: Նշենք, որ մասնակիցների թվում է նաև ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանը։

d6be7c8578bbd435f6dcd0ab42cee225

մելինե11

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել