Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա... Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար: 
Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական: 
Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը: 

Շնորհակալ եմ Աստծուց, որ խնայեց հարազատներիս: Անչափ շնորհակալ եմ:
24 տարի է անցել, իմ քաղաք: Գյումրի ես դարձել: Միգուցե ավելի ժամանակակից և գեղեցիկ ես, սակայն կարոտում եմ քեզ՝ հպարտ գեղեցկուհու կեցվածքով իմ հին քաղաքին... Մի երազանք ունեմ՝ ուզում եմ ժպիտդ այլևս քեզ չլքի... Չհառաչես... Չկոտրվես... Հին է անունդ, բայց թուրքական տարր ունի, ուզում եմ կոչվես Ալեքպոլ... Ուզում եմ նոր անվանմամբ նոր կյանք բացվի... Բայց սա դեռ երազանք է:
Ծաղկի՛ր, հարազատս, Աստված քեզ պահապան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել