Այսօր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված ՄԻԵԴ վճիռը հօգուտ թուրքական կողմի է, ինչն ինձ համար, չասեմ, բացարձակ անսպասելի էր, բայց դե որոշակի դրական արդյունքի սպասում էի՝ հաշվի առնելով դատական նիստի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները, ստեղծված մթնոլորտը: Ինչևէ, թուրքական մեդիան արդեն սկսել է թմբկահարել այս զարգացումը՝ եվրոպական դատարանի վճիռը որակելով «պատմական հաղթանակ»: Պետք չէ մոռանալ նաև պաշտոնական Անկարայի, մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳՆ ակտիվ աջակցությունը, ինչի արդյունքում հայտնի հայատյացը հնարավորություն ստացավ մասնակցել դատական նիստին, թեև թուրքական դատարանը նրան արգելել էր լքել Թուրքիայի տարածքը: Առայժմ բավարարվենք փաստերի արձանագրմամբ, առաջիկայում կփորձեմ ավելի ծավալուն անդրադառնալ այս հարցին, որը խիստ, խիստ կարևոր է Ցեղասպանության ճանաչման համատեքստում, ինչպես նաև Թուրքիայի արդի ժխտողականությունը հասկանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել