Կենդանիների հավատարմության մասին պատմությունները միշտ հետաքրքիր ու զարմանահրաշ են։ Նրանք պատրաստ են սպասել և փնտրել իրենց տիրոջը` չնայած սովին և զրկանքներին։ Նրանք ի զորու են պաշտպանել, հուշել սպասվող վտանգների մասին և հանգստացնել դժվար պահերին։

Եվ նույնիսկ, երբ փորձառու բժիշկներն անզորությունից թափահարում են ձեռքերը, հավատարիմ չորքոտանիները հավատում են, որ իրենց տիրոջ հետ ամեն ինչ լավ է լինելու։

70–ամյա Ֆրանցիսկա Ռոմերոն կոմայի մեջ ընկավ։ Բժիշկներն արեցին ամեն հնարավոր բան, բայց վերջում հայտարարեցին, որ հիվանդի առողջացման շանսերը հավասար են զրոյի։ Սակայն այս գեղեցիկ սպիտակ շունն այդ հարցի շուրջ սեփական տեսակետն ուներ։

Ամեն օր նա գալիս էր տիրուհու մոտ և 2-3 ժամի չափ իր թաթերի մեջ առնում նրա գլուխը։

Մեկ ամիս անց հրաշք տեղի ունեցավ։ Մի օր առավոտյան Ֆրանցիսկան արթնացավ և առաջինը, ինչ հարցրեց ասել, հետևյալն էր.

–Ո՞ւր է այն սպիտակ հրեշտակը, որն ամեն օր գալիս էր ինձ մոտ և ականջիս շշնջում, որ ամեն ինչ լավ է լինելու...

Ահա այդ հրեշտակը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել