Բեռլինում երեկ մեկնարկեց շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունն,որտեղ չեմպիոնի կոչումն են վիճարկում 50 երկրի 188շախմատիստ, այդ թվում 155 գրոսմայստեր, 21 միջազգային վարպետ: Ստուգատեսի մասնակիցների թվում են 6 հայազգի շախմատիստ, որոնցից ՝5-ը ներկայացնում են Հայաստանը, մեկը ՝Ռուսաստանը: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով ՝21տուրով ու յուրաքանչյուր պարտիայի համար մասնակցիներին տրվելու է 3-ական րոպե, յուրաքանչյուր քայլից հետո 2վրկ ավելացումով:
Ինչպես և արագ շախմատի առաջնությունում մրցանակային հիմնադրամը 200հազար դոլար է, իսկ մրցանակային են 1-24-րդ տեղերը:Այսպես, աշխահի չեմպիոնին բաժին կհասնի 40հազար, փոխչեմպիոնին՝32 հազար, բրոնզե մեդալակրին՝ 26հազար, 4-րդ տեղը գրավողին՝ 21հազար, 5-րդին՝ 17հազար, 6-րդին՝ 13հազար, 7-րդին՝ 11հազար, 8-րդին՝ 9հազար, 9-րդին՝ 7 հազար, 10-րդին՝ 4հազար, 11-16-րդ հորիզոնականները զբաղեցնողներին՝ 2հազարական, իսկ 17-24-րդ տեղերում հանգրվանածներին ՝ 1000-ական դոլար պարգևավճար:
Երեկ մրցաշսրի 1-ին օրը անցկացվեցին նախատեսնված 21 տուրերից 11-ի հանդիպումները: Նախօրեին երկրորդ տարին անընդմեջ անվիճելիորեն արագ շախմատի աշխարհի չեմպիոն հռչակված դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը այստեղ էլ շատ վստահ էր մեկնարկել,ու 10տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշայաին աղյուսակը:Սակայն օրվա վերջին՝ 11-րդ տուրում սայթաքեց 2015թ աշխարհի գավաթակիր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ սպիտակներով խաղացած պարտիայում, ու վաստակած 9 միավորով ստիպված եղավ նահանջել 2-րդ հորիզոնականը:
Կառլսենի այդ անհաջողությունից օգտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշե Լագրանժն,ով շրջանցեց նրան, ու իր ակտիվում գրանցած 9,5 միավորով ստանաձնեց միանձնյա առաջատարի դերը:
8,5 –ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Կարյակինն ու կուբացի Լեյնիեր Դոմինգեսը:
Լևոն Արոնյանն այս անգամ բավական հաջող է մեկնարկել ու հավակնում է մրցանակային տեղի: Նա ունի 8 միավոր ու աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիրմիր Կրամնիկի ու ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը:7հաղթսնակ, ու 2ոչ-ոքի խաղսցած Լևոնին առավել բարձր դիրքեր զբաղացնելուն խանգարեցին 2-րդ և10-րդ տուրերում համապատասխանաբար իսպանացի Դավիթ Գուիյարո Անտոնից ու Վաշե Լագրավից կրած պարտությունները:
7,5 միավոր վաստկած Տիգրան Լ.Պետրոսյանը առայժմ զբաղեցնում է 8-րդ տեղն ու նույնպես մրցանակային տեղի հավակնորդ է համարվում: Տիգրանն, ի դեպ 2-րդ տուրում փայլուն հաղթանակ տոնեց աշխարհի նորընծա գավաթակիր Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Ծանրակշիռ ու արժեքավոր էր նաև Պետրոսյանի տոնած հաղթանակը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Բայց Տիգրանն էլ Արոնյանի նման երկու սայթաքում ունեցավ, ու զիջեց Վաշե Լագրավին ու կուբացի Դեմինգեսին:
Սերգեյ Մովսիսյանն էլ հաջող է մեկնարկել ու իր ակտիվում նույպես 7,5 միավոր է գրանցել ու ընթանում է 18-րդ տեղում, և նույնպես մրցանակային տեղի հավակնորդ է: Սերգեյը 7 հաղթանակ է տոնել ու միակ ոչ-ոքին խաղացել է աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Բայց նա էլ իր հերթին պարտություններ կրեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկից, Վաշե Լագրավից ու սերբ գրոսմյաստեր Իվան Իվանիշևիչից:
Սպասվածից ավելի համեստ էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ նշանավոր գրոսմայստեր Անանդի մրցելույթն, ով 6,5 միավորով առայժմ զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը:
Արոնյանից, Մովսիսյանից,ու Պետրոսյանից բացի ստուգատեսին մասնակցող հայազգի մյուս շախմատիստներն առաջնության 1-ին օրն այսպիսի արդյունքներ են արձանագրել ՝
54. ՀրանտՄելքումյան՝ 6,5 միավոր,
65. Վլադիմիր Հակոբյան՝6 միսվոր,
92. Սերգեյ Գրիգորյանց, Ռուսաստան՝ 5,5 միավոր:
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի կունենան մնացած 10տուրերի հանդիպումները: Հերթական ՝12-րդ տուրում հայզագի մասնակցիներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել՝
Կարյակին, Ռուսաստան- Արոնյան,
Մովսիսյան –Պետեր Լեկո, Հունգարիա,
Պետրոսյան - Էհսան Մաղամի Ղաեմ, Իրան,
Ալեքսանդր Հյուզման, Իսրայել- Մելքումյան,
Ֆալկո Բինդրիչ,Գերմանիա -Վլադիմիր Հակոբյան,
Ժան- Նոել Ռիֆֆ,Ֆրանսիա, -Սերգեյ Գրիգորյանց,Ռուսաստան:



