Ամիսներ առաջ ընկերներիս հետ երկար ճանապարհորդությունից հետո հասանք Ալբանիա: Այնտեղ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի նախընտրական փուլի շրջանակներում իր հերթական խաղը պետք է անցկացներ Ալբանիայի ընտրանու հետ: Դա ՀՀ ազգային հավաքականի համար այս մրցափուլի ամենասկզբունքային խաղերից մեկն էր, որովհետև այնտեղ տարած հաղթանակը մեզհաջորդ փուլ դուրս գալու համար մեծ հնարավորություններ էր տալիս , սակայն ինչպես այս մրցափուլի գրեթե բոլոր հանդիպումներում(չհաշված երկու ոչ ոքիները) մեր ընտրանին պարտություն կրեց:

Ալբանացիները մեր դեմ խաղին պատրաստվել այնպիսի եռանդով, որ տպավորություն էր ստեղծվում, թե նրանք աշխարհի խաղերի եզրափակիչին էին պատրաստվում, բայց նրանց հյուրընկալվել էր անատամ մի հավքական ում խաղը Ալբանիայի խաղից հետո ավելի անորակ ու ոչ դիտարժան դարձավ:

Ես որպես երկրպագու միայն հիացած էի ալբանացիների համախմբածությունից: Տիրանայից մինչև Էլբասան ընկած տարածության վրա, որը մոտ 60 կիլոմետր է, չէիր գտնի մեկ մետր, որը պատված չլիներ Ալբանական դրոշով, մարդկանց համար տոն էր:

Հիմա կոչ եմ անում մեր երկրպագուներին, չնայած մեր հավաքականի անորակ խաղին կանգնել մեր դրոշի ու մեր հիմնի կողքին և Հայաստան Ալբանիա խաղը դիտել տրիբունաներից: Երկրպագել, ոչ թե հավաքականին այլ մարզաշապիկի վրայի գերբին, որովհետև մեր հայրենիքի պատիվէ վեր է ամեն ինչց: Ալբանացիները պետք է այստեեղից հետանան նույն տպավորություններով:

Հ.Գ. Ես ինքս լավ տպավորություններ ունեմ Ալբանիայից և ալբանացի ժողովրդից: Կոչ եմ անում մեր երկրպագունեին, էթնիք և հավատքի թեմաներով չընդհարվել Հայաստան ժամանած ալբանացիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել