Ըստ Կարեն Ճշմարիտյանի ` մարդիկ մաշկի հետ կապված խնդիր ունեն, որ սեփական մաշկի վրա չեն զգում տնտեսական աճը: Ես ուզում եմ հասկանամ հիմա մարդիկ մաշկի պրոպլեմ ունե՞ն, թե՞ մեր նախարարը:

Պրն. Նախարարին կխնդրեմ մեկ մեկ քայլել ՀՀ կենտրոնական և ոչ կենտրոնական փողոցներով ու նայել փակվող կամ փակված խանութներին: Վարձակալության հիմունքներով տրվող վաճառակետերին, որոնք այդպես էլ վարձակալ չեն գտնում:

Օրեցօր փակվող մանր ու միջին ձեռնարկությունների ցանկը վերցրեք և ուսումնասիրեք: Այ, եթե դուք Խոսում եք Մարս մոլորակի տնտեսական աճի մասին, այդ դեպքում ես բան չեմ կարող ասել, ամենայն հավանականությամբ Դուք ճիշտ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել