Lragir.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ռուսական ավիաբազաների կարիք չունի: Այս մասին տեղեկացնում է Բելտա գործակալությունը:

«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին: Նա, ով պետք է ընդունի այդ որոշումը, ես եմ, ես էլ այդ մասին ոչինչ չգիտեմ»,- պատասխանել է Լուկաշենկոն ընդդիմության մեղադրանքներին:

Սեպտեմբերի կեսերին տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը բանակցել Բելառուսի հետ ավիաբազա ստեղծելու վերաբերյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել