Մեծ քաղաքականության մեջ մարդիկ հիշում են հումանիզմի մասին այն ժամանակ, երբ ցանկանում են քննադատել այս կամ այն պետության գործողությունները։

ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին ու հենց այս պահին հումանիզմի մասին հիշեցին այն մարդիկ, ովքեր աչք էին փակում եզդի ժողովրդի կոտորածների վրա։ Այդ կոտորածները, ի միջայլոց, կազմակերպում էր Աբու Բաքր ալ Բաղդադիին, ով, եթե չգիտեն հումանիզմով տառապողները, Պալմիրան քանդող ԻՊ-ի առաջնորդն է։

Միջազգային քաղաքականության մեջ նույնիսկ ընդդիմադիրների կարգավիճակն է տարբերակվում։ Ի՞նչ կանեին ԱՄՆ-ում, եթե իրենց մոտ ընդդիմությունը աշխարհի տարբեր ծայրերից վարձկաններ բերեր ու զենքով պայքարեր ԱՄՆ իշխանությունների դեմ։ Հարցս ունի իր հստակ պատասխանը։ Կվարվեր այնպես, ինչպես Հռոմը վարվեց Սպարտակի ապստամբների հետ։

Հիմա ենթադրենք ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնում նաև Սիրիայի ընդդիմադիրներին, որոնք ԻՊ-ի զինյալներից պակաս զինված ու արյունարբու չեն։ Ես ինքս տարբերություն չեմ տեսնում ՌԴ-ն կհարվածի ԻՊ-ին, թե այդ ընդդիմություն կոչվածին։ Ես ընդդիմություն ասելուց հասկանում եմ կրթված մարդկանց ովքեր ի վիճակի են բանակցելու, ոչ թե զենքով ու թալանչու դեմքով վարձկանների։

Հումանիզմ կոչվածն էլ ընտրված խաղ է, որը պետք եկած ժամանակ դրվում է սեղանին։

Հ.Գ. Այս հարցում, ՌԴ-ն որքան էլ իր շահերի համար է այդ ավիահարվածները հասցնում, ՌԴ-ի գործողությունները քննադատել չեմ կարող։ Բնական է, որ Սիրիայի սիրուն աչքերի համար չեն օդ բարձրացել այդ կործանիչները, բայց այնպես էլ չի, որ մարդկությանը օգուտ չեն տալիս պարազիտներին ոչնչացնելով երկրիերեսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել