30 զինվորի ընտանիք տուն է ստացել այսօր Երևանում։ Նրանցից շատերի տան ծուխը մարելու եզրին էր։ Բայց նոր օջախ ստացան, նոր հույս, նոր շանս։ Անչափ ուրախ եմ բոլորի համար։

Ուրախ եմ նաև արվեստի գործիչների համար։ Կրկին բոլորի։ Գիտեմ, որ ոմանց համար դա նույնպես շատ կարևոր` օրհասական հարց էր։

Բայց ամենաշատը ուրախ եմ նման ավանդույթի վերականգնման համար։ Լավ է, որ Հայաստանի մայրաքաղաքում տներ են ստանում զինվորականներն ու արվեստի գործիչները։ Երանի այս նախաձեռնությունը շարունակական դառնա։ Դա ուժեղ պետություն կառուցելու ուղիներից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել