Картинки по запросу николай бордюжа«Առավոտ» թերթը այսօր լավ էր բնութագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ՝ Եկել եմ ասել՝ մեզ վրա հույս չդնեք:

Ռազմավարական դաշնակցի տեսանկյունից անթույլատրելի է նախ հայտարարել, թե ձեզ օգնության կգանք, «երբ Հայաստանն այլևս անկարող լինի պահպանել իր անվտանգությունը և կայունությունը...»: Դա արդեն վախկոտ ու անողնաշար հայտարարություն է, մեռելածին կառույցի պահվածք, քանի որ, Աստված մի արասցե, երբ հանկարծ Հայաստանը հայտնվի այդպիսի վիճակում, ՀԱՊԿ գա, թե ուրիշ մեկը, անիմաստ կլինի: Դաշնակիցը օգնության գնում է ոչ թե ծնկի եկած ժամանակ, այլ որպեսզի թույլ չտա ծնկի գալը:

Իսկ եթե անկեղծ, ՀԱՊԿ-ը երբեք էլ չի կարողացել ու չի կարողանա մեր անվտանգությունը երաշխավորել. մեկը լինի նրա անվտանգությունը երաշխավորի: Մի կառույցում եթե կա Ղազախստան, որը թուրքերի դաշնակիցն է և բիզնես շահեր ունի (կան նաև այլ բայցեր):

Անհրաժեշտության դեպքում մենք պետք է պահանջներ ունենանք միայն ՌԴ-ից, բայց ոչ այն ժամանակ, երբ շատ ուշ լինի: Չնայած համոզված եմ, մեր բանակը դրա հնարավորությունը չի տա, իսկ քաղաքական ղեկավարությունը, ի վերջո, կհասնի և-և-ի իրական իրագործման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել