Hetq.am-ը գրում է.

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը հիմնականում տնօրինում են օտարերկրյա ընկերությունները: Դրանք միջազգային հոլդինգներ են, այլ երկրների կառավարությունների հիմնած ընկերություններ, ինչպես նաեւ օֆշորային տարբեր գոտիներում գրանցված ընկերություններ: Դրանց մեջ, ինչպես Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում, գերակշռողը ռուսական ընկերություններն են:

Հեռահաղորդակցության ոլորտում բաժնեմաս ունեն հայաստանցի նախկին և ներկա պաշտոնյաները և նրանց հարազատները, որոնք փորձել են թաքնվել օֆշորային ընկերությունների հետնաբեմերում:

Ինտերնետ մատակարարող ընկերությունները հիմնականում ապահովում են նաև Հայաստանի բջջային և ֆիքսված հեռախոսակապը:

Հայաստան ինտերնետ ներմուծող կապուղիներ ունեն «Արմենտել» ՓԲԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ջի Էն Սի-Ալֆա» ՓԲԸ-ն և «Արմենիան դեյթաքոմ քոմփանի» ՓԲԸ-ն:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել