Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին միջադեպ է տեղի ունեցել «Մալաթիա» տոնավաճառի մոտ գտնվող խանութում նախկին կնոջն սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանի մասնակցությամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության ժամանակ։ Փորձագիտական կենտրոնի մոտ են եղել նաև սպանված կնոջ հարազետները, եղբայրը, ով փորձել է հարձակվել նախկին փեսայի վրա։ 
 
Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել իրավիճակի սրումը և հնարավոր հետևանքներն ու մեղադրյալին անմիջապես հեռացրել են տարածքից։
 
Այդուհանդերձ՝ մի քանի հարված կպել է Առաքելյանին, ով սակայն մեր տեղեկություններով հրաժարվել է բողոքել։ 
 
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին,Մալաթիա տոնավաճառին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Առաքելյանն իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին կնոջ 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին: Կինն ստացած վնասվածքներից տեղում մահացել էր: 
 
Նախկին ամուսինները համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա. Տղան հանձնվել էր  հոր խնամակալությանը, իսկ աղջիկը՝ մոր։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին ամուսինը կասկածներ է ունեցել, որ նախկին կինը ինչ-որ թուքի հետ ունի մտերմիկ հարաբերություններ, ինչն էլ դարձել է վիճաբանության, ապա նաեւ՝ սպանության պատճառ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել