Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում հողին է հանձնվել սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող 23-ամյա Էլշան Վագիֆ-օղլի Մամեդովը: Թաղման արարողությանը մասնակցել և Ադրբեջանի ՊՆ անունից զոհվածի հարազատներին ցավակցել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Խազար Աբբասովը:

Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն (Վրաստանում ՀՀ դիվանագիտական առաքելության հետ մեկտեղ) պետք է հետաքննություն իրականացնի` պարզելու համար՝ արդյո՞ք էլշան Մամադովը Վրաստանի քաղաքացի է: Եթե քաղաքացի է, ապա պաշտոնական Թբիլիսիից բացատրություններ պահանջելու ժամանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել