Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության դեպքից:
 
Նախաքննության հիմնական վարկածներից մեկը ավազակության նպատակով կատարված սպանությունն էր, քանի որ տունն ամբողջությամբ տակնուվրա էր արվել։ Ենթադրվում էր, որ մարդասպանն ինչ-որ բան է փնտրել, թերևս՝ գումար։ 
 
Այլ խոսքով՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը տեղեկացված է եղել, որ նա գումար ունի։ Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, էքստրասենսը ցանկացել է օգտվել սուրոգատ մոր ծառայություններից, ինչի մասին տեղեկացված է եղել Մուշեղ Մխիթարյանը:
 
Տնից սպանության օրը քիչ գումար էր պակասել։ Զոհն այն այնքան լավ էր թաքցրել, որ գումարը հայտնաբերվել է միայն լրացուցիչ զննության ժամանակ։ Գումարը եղել է ծրարի մեջ՝ դոլար, եվրո և դրամ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել է օգոստոսի 5-ին՝ իր բնակարանի ննջարանի հատակին՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
 
Նրա դիակի վրա արձանագրվել է 58 վնասվածք։ Իսկ նրա սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել