Արդեն 23 տարի է դեկտեմբերի 1-ը ոչ միայն ձմռան առաջին օրն է, այլ նաև մեր Հայրենիքի վերամիավորումը խորհրդանշող օր է: 1989թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Արցախի վերամիավորումը Հայաստանին:
Հետագայում Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը դրվեց, որը հիմնված էր «միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի, ...ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:»
Գրեթե 700 տարվա մեջ առաջին անգամ մենք ոչ միայն անկախ պետականություն ստեղծելու հայտ ձեւակերպեցինք, այլ նաեւ պատմական հայրենիքը այդ նոր պետության մաս կազմելու պահանջ ներկայացրեցինք:
Երեւի թե սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ հայ ժողովուրդը գերազանցեց իր ձեւակերպած պահանջը եւ պատերազմի արդյունքում 42 հազ ք.կմ տարածքի վրա պետականություն կառուցելու ու զարգանալու պատմական հնարավորություն ստացավ:
Մի խոսքով, դեկտեմբերի 1-ը Միացյալ Հայաստանի տոնն է...



