Hetq.am-ը գրում է.

Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը հարկադրել է իրեն հետաքննիչի մոտ նախկինում տված բացատրությանը նույնաբովանդակ ցուցմունքներ տալ, թե իբր, անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել, որից հյուրասիրելու եղանակով՝ ապօրինի իրացրել է քաղաքացի Ն. Պ.-ին:

Բացի դրանից, հիշյալ բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 309.1 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել