Картинки по запросу արմենչիկՈւ ամենացավալին այն է որ արմենչիկյան կլկլոցները հասարակության մի զգալի հատվածի համար ընդունելի են:Ու դա հիմնականում այն զանգվածն է որը երաժշտության պես գեղեցիկ երևույթը ընկալում է միայն անպատասխան սիրո մասին լալահառաչ կլկլոցներով, որովհետև ինքը ուրիշ բանի մասին չի մտածում բացի համալսարան ավարտելուց և միանգամից ամուսնանալուց, այդքանով համարելով իր առաքելությունը կատարած:Դա հիմնականում այն զանգվածն է որի համար մեր անկախությունը դա Ռուսաստանի գուբեռնիա լինելն է:Դա հիմնականում այն զանգվածն է որ կանդամագրվի իշխող կուսակցությանը ով էլ որ լինի տվյալ պահին:Դա այն զանգվածն է որի համար կարևորը դիպլոմն է ոչ թե գիտելիքը: Դա հիմնականում այն զանգվածն է որը չի դուրս գա սեփական իրավունքների համար քաղաքացիական պայքարի մի բան էլ կողքից կասի ա դե ձեզ պետքա մեկա բան չի փոխվելու......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել