Դե որ տենց ա, մի երկու խոսք էլ ես ասեմ անկախության մասին: Ժողովուրդ, եթե կարծում եք, թե անկախությունը ՄԱԿ-ի անդամ լինելն է, կամ էլ դրոշ ու զինանշան ունենալը, ապա ոնց-որ թե այդքան էլ ճիշտ չեք: Դրանք կարևոր, բայց ֆորմալ ատրիբուտներ են: Անկախ է այն ժողովուրդը, ով ինքն է իր իշխանությունը ընտրում: Իսկ եթե ինքը չի ընտրում, այդ ժողովուրդը անկախ չի, չնայած որ գրանցված է ՄԱԿ-ում: Անկախության իմաստը սեփական կառավարման համակարգի ձևավորումն է: Ինչպես նաև ազգ կոչվելը: Ազգը քաղաքական կատեգորիա է, այսինքն այն ժողովուրդը, որը ձևավորում է սեփական կառավարման ինստիտուտները: Կարծում եմ, որ դեռ շուտ է անկախության օրը նշելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել