Նոր տեսա, որ Կարգինի Հայկոյին բացարձակապես դուր չի գալիս, որ 500 երիտասարդներ անդամակցել են ՀՀԿ-ին: Ավելին` մեր բոլորի կողմից շատ սիրված ծաղրածուն (բառի ամենալավ իմաստով) դա կապում է "երկիրն ուտելու" հետ: (Հայկ Մարությանի գրառումը կարեղ եք կարդալ` այստեղ)

Հայկոն իր վարքուբարքով ապացուցում է, որ պատերազմող, շրջափակման մեջ գտնվող աղքատ երկրում ընդդիմադիր "ակծիվիստ" լինելու համար ոչ մեծ խելք է պետք ունենալ, ոչ էլ` առանձնապես տղամարդկություն: Էժան փիառի մեծ սիրահարին մեկը հարցնող լինի. տեսանյութում, որ տարածում ես, այդ որ մեկի դեմքին էր գրած` "գալիս եմ ուդեմ կշտանամ"?

Թե պարտադիր պետք է անթրաշ, կյանքում 2 գիրք չկարդացած, փաբերում լյարդի ամրությունը փորձաքննող անդեմ ու անսեռ, բայց փողոցներում բոլորից բարձ հայհոյող, դեսպանատներից փող ստացող թայֆեքին միանային, որ գնայիր փողոցներում դուխ տայիր, սելֆի անեիր հետները, փիառվեիր? Հետո դրանց ճամփեիր դեպի մութ ապագա, իսկ դու գնայիր հերթական կինոդ նկարեիր, երկիրը լափածի հերթական քեֆի թամադայությունն անեիր ու մի քանի միլիոն գրպանումդ դրած` աղի պես ապրեիր:

Ձեր ոգևորած, դուխ տվածներին տեսել ենք ու, ցավոք, դեռ տեսնելու ենք... Փողոց փակող, ոստիկանների հետ հրվող-բրդվող, մի քանի "քաղցր խոսքով" փոխանակվածներին պաչում դնում եք գլխներիդ, ոգևորում, հետները սելֆի անում, որ հետո պարզվի ազատատենչ "ակծիվիստների" շարքերուն կան նաև մարդիկ, որ 50-անց կին են մորթում, մեկը մյուսի վրա ատրճանակ են հանում ու առանց ձեռքը դողալու` կրակում: Էն մի անասունն էլ գնաց Ադրբեջան...

Ամեն տեղ էլ լավն ու վատը կա, այդ թվում նաև` ՀՀԿ-ում: Կարգինի Հայկո, վատերի, շնաձկների մասին խոսա, քննադատի, եթե դուխդ կհերիքի կամ չես վախենա շահավետ պատվերներից զրկվելուց, բայց ազնիվ ու չպղծված երիտասարդներից ինչքան կարող ես հեռու մնա, իրենք քո թայը չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել