Pastinfo.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը կիրակի օրը հզոր հարձակման է ենթարկվել, պաշտպանիչ համակարգը դիմակայել է: Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Չուրովն երեկ պատմում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը կոտրելու փորձերի մասին: Այս կապակցությամբ ձեզ երեևի հետաքրքիր կլինի իմանալ, որ կիրակի օրը՝ ժամը 5-ից 10-ը, միաժամանակ հզոր հարձակում էր իրականացվում նաև Ռուսաստանի նախագահի կայքի վրա: Պաշտպանիչ համակարգերը դիմակայեցին, թեև հեշտ չէր. հարձակումը բավականին հզոր էր»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ Կրեմլի կայքը օգտատերերի համար մի քանի րոպե հասանելի չի եղել, ինչից հետո աշխատել է սովորականի պես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել