Երեկ Պարույրը, Հմայակը, Անդրիասը, ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ, Սեֆիլյանը հավաքվել, գլուխ գլխի են տվել ու «Փրկության ճակատ» են ստեղծել: Պարույրը ոնց կարում՝ էս երկրից փող ա վերցնում իր բուժումների համար, Սեֆիլյանն ապրիլի 24-ին ուզում ա հեղափոխություն անի, երբ աշխարհը մեր վշտի կողքին ա կանգնած, ինքը քաղաքական նկրտումներով ա առաջնորդվում, դե էն մի կուսակցությանն ու մարդուն չեմ ճանաչում, Անդրիասն էլ էլ չասեմ: Թե իրենք են մեր փրկողները, ես նախընտրում եմ Կիևյանը:

Ադրբեջանական քարոզչամեքենան տանուլ է տալիս միջազգային դաշտում: Մահմեդականների ներգաղթի, ադրբեջանական վարած քաղաքականության, բռնությունների ֆոնին միջազգային հանրությունը վատ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ: Եվրոպային նոր բռնությունների ալիք, այս անգամ Ադրբեջանից, պետք չեն: Երկրի ներսում բռնությունը կամ ոչ ստաբիլ իրավիճակն ադրբեջանցիների ու Ադրբեջանում այլ ազգությունների արտահոսքի առիթ կհանդիսանան: Ալիևի լավ օրերն ավարտվեցին:

«ԱՅՈ» կամ «ՈՉ». ահա այն երկու բառերը, որոնք տանջում են մեր համաքաղաքացիներին: «Այո»-ի դեպքում ամեն ինչ համակարգված է, և «ԱՅՈ» ասողները մեկ ճակատով են առաջ գնում, իսկ «ՈՉ» ասողներն իրար մեջ չեն կարողանում «կիսել» այդ երկու տառը: Խորհուրդ: Ոչ ասելուց առաջ կարդացեք Սահմանադրությունն ու դրան վերաբերվող փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել