Հայ-թուրքական հաշտեցում, մերձեցում, բարեկամություն կամ անգամ երկխոսություն քարոզողները պետք է գոնե այսօր դաս քաղեն Թուրքիայի՝ Իրաք ներխուժելուց: Քրդերի հետ զինադադար ունեին, արտաքուստ զիջումներ էին անում, բայց հենց հարմար պահը եկավ, և քաոսը պարուրեց տարածաշրջանը՝ ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհայինի օրերին, օգտվեցին այդ հանգամանքից և վերսկսեցին աննախադեպ ծավալներով այս անգամ արդեն քրդական հարցի լուծումը:
Եթե նման ձայներ դեռևս Հայաստանում մնացել են, ապա պարտավոր են գեթ հանուն իրենց վերջնականապես չհեղինակազրկելու լռել մեկընդմիշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել