«Հավատա ուժերիդ ու պայքարիր մինչեւ վերջ»՝ սրանք խոսքեր էին, որոնք ինձ պետք եկան ոչ միայն նախագծի շրջանակներում, այլեւ մինչ օրս. Մելինե ԳալոյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Հայաստանի ձայնը 3» նախագծի մասնակից Մելինե Գալոյանը, ով Հայկոյի թիմից էր: Երիտասարդ երգչուհին, ով կարողացավ նախագծում հասնել մինչեւ եզրափակիչ, այսօր պատմեց «Հայաստանի ձայնը 3»-ի, առաջիկա աշխատանքների եւ իր ընտանիքի մասին:

Մելինե, «Հայաստանի ձայնը 3» նախագծում դուք ամենասիրված մասնակիցներից էիք,մինչ այս նախագիծ գալը թերեւս մասնակիցները մեծ հույսեր ու սպասումներ ունեն,հետաքրքիր է՝ Ձեր սպասումները եւ հույսերը որքանո՞վ են արդարացվել:

- Կարծում եմ, յուրաքանչյուր նախագծում կարեւորը հենց մասնակցությունն է, որից շատ բան կարող ես քաղել: Ի սկզբանե իմ նպատակն էր հասնել եզրափակիչ փուլ, ուր եւ հասա ի ուրախություն ինձ:

 Դուք Հայկոյի թիմից էիքհիմա կապ ունե՞ք Ձեր մարզչի հետ:

- Իհարկե, անկասկած:

 Կա՞ որեւէ խորհուրդ կամ կոչոր ստացել եք նախագծի ընթացքում եւ որով փորձում եքառաջնորդվելՆշեք նաեւթե ում կողմիցեթե կա այդպիսին:

- Իմ սիրելի մարզիչը՝ Հայկոն, իմ ամեն ելույթից առաջ ինձ ասում էր՝ «Հավատա ուժերիդ ու պայքարիր մինչեւ վերջ»: Սրանք խոսքեր էին, որոնք ինձ պետք եկան ոչ միայն նախագծի շրջանակներում, այլեւ մինչ օրս:

Օրեր առաջ նախագծի մասնակիցներով հետաքրքիր համերգով ներկայացաքմի փոքրկպատմե՞ք այդ մասինեւ արդյոք նմանատիպ համերգները շարունակություն կունենան:

- Այո, օգոստոսի 29-ին «Ջազզվեում» «Հայաստանի ձայնը 3»-ի մասնակիցներով հիանալի համերգ ունեցանք: Բոլորս իսկապես արժանապատիվ ելույթ ունեցանք: Նախագծից հետո առաջին անգամ էի բենդի հետ երգում, շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այդ համերգին, հույս ունեմ, որ նմանատիպ համերգները շարունակական կլինեն:

Հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր եք այս պահին կատարում երգարվեստումնաեւ ի՞նչնպատակներ ունեք այդ քայլերն էլ ավելի ակտիվացնելու համար:

- Այս պահին ստեղծագործական պրոցեսի մեջ ենք Հայկոյի հետ, բայց առայժմ չեմ ուզում փակագծերը բաց անել: Հուսով եմ, որ այն, ինչ պատրաստում ենք, հանդիսատեսի հավանությանը կարժանանա:

Մելինե, մեր հայկական երգարվեստում կա՞ մեկն ում կատարած աշխատանքը Ձեզհամար օրինակ էգուցե կա՞ մեկն ում հետ երազում եք զուգերգ ունենալ:

- Ինձ համար քույրիկիս՝ օպերային երգչուհի Մանե Գալոյանի կատարած աշխատանքը ամենամեծ օրինակն է, չնայած մենք տարբեր ոճերում ենք հանդես գալիս: Քույրս վերջերս վերադարձավ Չայկովսկու անվան միջազգային մրցույթից: Պետք է նկատեմ, որ դժվար է տաղանդավոր մեծ քույրիկ ունենալ, քանի որ այդպես իմ նշաձողը շատ բարձր է, ես պետք է ձգտեմ հասնել քույրիկիս հնարավորություններին: Ինչ վերաբերվում է դուետին, շատ էի ցանկանում զուգերգ ունենալ Հայկոյի հետ, ինչն իրականացավ նախագծի ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել