551Araratnews.am-ը գրում է.

Ինչպես գիտենք քիչ առաջ Երևանում տեղի ունեցավ Հայաստան- Դանիա ֆուտբոլային խաղը, որին ներկա է եղել նաև Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը և ընկերները, նրանց ձեռքում քաղաքական պաստառներ են եղել: Վերջինս, ըստ իր ընկերների, նստած է եղել հանդիսատեսի համար նախատեսված տեղում, երբ ֆուտբոլի ֆեդերացիա նախագահը մոտեցել է նրան և ասել, որ  հանկարծ չփորձի դաշտ մտնել նախորդ անգամվա նման, որից հետո կարգադրիչներն են մոտեցել և վերցրել Շահենի ձեռքից տոմսը: Տարածքում եղել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք ևս միջամտել են կարգադրիչների և Շահենի խոսակցությանը, ինչից հետո էլ սկսվել է քաշքշուկ, որի հետևանքով Շահենը գլորվել է աստիճաններից և ստացել մարմնական վնասվածքներ: Այս պահին նա հիվանդանոցում է և հետազոտություններ է անցնում: Նշենք, որ  Շահենի ընկերոջ՝ Տիգրանի  պնդմամբ, Շահենը բացարձակ մտադրություն չի ունեցել կրկնել նախորդ ակցիան:

55555

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել