Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Նախագահ Պուտինը խոստացել է չարգելել արտասահմանյան արտադրության դեֆիբրիլյատորների, պրոթեզների ու պահպանակների ներմուծումը` հակապատժամիջոցների շրջանակներում:
«Ազատության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանը չի արգելի արտասահմանյան դեղամիջոցներն ու բուժտեխնիկան, ինչի շուրջ շահարկումները վերջին շրջանի ամենաբուռն թեմաներից են ռուսաստանյան մամուլում, սոցցանցերում: Օգոստոսին Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարարությունը առաջարկել էր արգելել դեֆիբրիլյատորների, ինտենսիվ թերապիայի ինկուբատորների, թոքերի արհեստական օդափոխության սարքերի, պրոթեզների, պահպանակների և այլնի ներմուծումը Ռուսաստան:
Պուտինը, հանդես գալով, առողջապահության հարցերով ֆորումին, սակայն, միաժամանակ նշել է, որ Ռուսաստանում պետք է զարկ տրվի դեղամիջոցների արտադրությանը:
Նույն ֆորումին Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը այս և այլ արտադրություն կներմուծի այնքան ժամանակ, մինչև չունենա նույնի սեփական անալոգները:



