Armenpress.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», ՀՀ Նախագահը մասնավորապես ասել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար»: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:



