Armenpress.am-ը գրում է.
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհարն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»ի հաղորդմամբ, Հարությունյանը մենամարտում էր հոնդուրասցի Ջեֆրի Բենիտո Մեհիայի հետ և առանց մեծ դժվարության հաղթեց նրան:
Հայ ըմբիշն առավելության հասավ 9:0 հաշվով: Հարությունյանի հաջորդ մրցակից 1/16 եզրափակչում կլինի Մաթիաս Վլադիմիրը: Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը կմենամարտեն նաև աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը:
Նյութի աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/817844/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել