Картинки по запросу թուրքիաՄեզ հարկավոր է անկայուն, ներքին խնդիրներով լեցուն Թուրքիա: Եթե հարևան, բայց ոչ բարեկամ երկրում լինի կայունություն, և զարգանա տնտեսությունը, ապա մենք կունենանք ռեալ վտանգ: Վտանգը կայանում է իր փոքր եղբորն օգնելու մեջ: Գաղտնիք չէ, որ հիմա Նախիջևանում թուրքական ռազմաբազան է տիրություն անում, սակայն օգոստոսի վերջին, Իգդիրում անկայուն վիճակից ելնելով, Նախիջևանի ռազմաբազայից դուրս բերվեց որոշակի զինտեխնիկա: Պատկերացրեք՝ եթե ավելի երկար լիներ անկայունությունն Իգդիրում և հարակից բնակավայրերում, համոզված եմ, որ ռազմաբազան իր զինվորներին ևս կհաներ Նախիջևանի տարածքից:
Եթե մտածում ենք, որ մեր եկեցեղիները հիմա տուժում են Թուրքիայի անկայուն վիճակից, և հանուն այդ եկեղեցիների մեզ պետք չէ Թուրքիայում անկայուն վիճակ, ապա ես կասեմ, որ կողմ եմ՝ թեկուզ այդ եկեղեցիներն ավերվեն, բայց ՀՈՂԻ տերը մենք դառնանք, ոչինչ, նորերը կկառուցենք: Հակադարձում եմ իմ լավագույն ընկերներից մեկի կարծիքին և ասում՝ ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱՆԿԱՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԼԻ ԹՈՒՐՔԻԱ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել