Armsport.am-ը գրում է.

Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստանի հավաքականը 2-րդ ոչ-ոքին գրանցեց՝ վաստակելով 2-րդ միավորը:

90+3. Անկյունայինի իրավունք էին ստացեկ հայ ֆուտբոլիստները. խփրամանկ փոխանցումից հետո Ղազարյանի հարվածը թույլ ստացվեց:

90.Հանդիպման հիմնական խաղաժամանակին ավելացվեց 4 րոպե:

88.Փոխարինման մտնելուց 1 րոպե անց գոլ խփելու հնարավորություն ուներ Արտյոմ Սիմոնյանը. ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Սիմոնյանը նախ սայթաքեց, ապա բարձրացավ և հարվածեց. շեղ էր:

87.Վերջին փոխարինումն է կատարում Սարգիս Հովսեփյանը. Արտյոմ Սիմոնյանը վերջին րոպոներին կմասնակցի Կամո Հովհաննիսյանի փոխարեն:

86Վերջին րոպեներին երկու հավաքականներն էլ զգույշ են գործում:

83.Փոխարինում. Յուրա Մովսիսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Արաս Օզբիլիսը:

80.Հյուրերի կազմում վնասվածք ստացած Կյաերի փոխարեն խաղադաշտ մտավ Էրիկ Սվիտչենկոն:

79.Դելանին հեռու տարածությունից շատ վտանգավոր հարված կատարեց. մի փոքր բարձր էր:

77.Մրցակցի կիսադաշտում կոպիտ սահընկման համար դեղին քարտ ստացավ Յուրա Մովսիսյանը:

73.Հայաստանի ընտրանու խաղացողները սկսել են ապավինել հակագրոհային մարտավարությանը:

70.Երկրպագուները վանկարկում են Օզբիլիսի անունը՝ պահանջելով նրան դուրս բերել խաղադաշտ:

68.Նիկլաս Բենդտները տուգանայինի կիսակլորի մոտ ձերբազատվեց պաշտպանի հսկողությունից և վտանգավոր հարված կատարեց. Կասպարովը կարողացավ ետ մղել գնդակը:

66.Մովսիսյաաաաաան...հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեին հայ ֆուտբոլիստները. Հենրիխ Մխիթարյանն արագ հակագրոհի էր նետվել, փոխանցեց Յուրա Մովսիսյանին, ով գնդակով առաջ շարժվեց և հարվածեց. գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտից::

64.Փոխարինում հյուրերի կազմում. Նիկոլայ Յորգենսեն՝ դուրս, Մարտին Բրեյթվայթ՝ մուտք:

63.Խաղադաշտի կենտրոնական մասում կանոնների խախտման համար դեղին քարտ ստացավ Յորգենսենը:

63.Փոխարինում. Մարկոս Պիզելիի փոխարեն խաղադաշտ մտավ Ռուսլան Կորյանը:

61.Մարկոս Պիզելին աջ եզրից մի փոքր կենտրոն տեղաշարժվեց և հարվածեց. դարպասապահը որսաց գնդակը:

57.Միքայել Քրոն-Դեհլիի փոխարեն խաղադաշ մտավ Թոմաս Դելանին:

54.Հյուրերը փորձում են աստիճանաբար մեծացնել ճնշումը:

52.Հենրիխ Մխիթարյանը Մարկոսի խորամանկ փոխանցումից հետո նպաստավոր դիրք էր դուրս եկել, պայքարում ընկավ, սակայն մրցավարը ցույց տվեց, որ չկա կանոնների խախտում:

50.Ռոբերտ Արզումանյանը հեռու տարածությունից հարված կատարեց. Շմեյցելը որսաց գնդակը:

48.Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ է մեկնարկել:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Վերջ. 1-ին խաղակեսն ավարտվեց. ընդմիջում:

45.Առաջին խաղակեսի ժամանակին ավելացվեց 1 րոպե:

44.Տուգանայինից Դուրմիսին հարված կատարեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:

43.Բենդտների առաջխաղացումը կանոնների խախտումով կասեցնելու համար դեղին քարտ ստացավ Կառլեն Մկրտչյանը:

40.Աջ եզրից Հրայր Մկոյանի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանին մի փոքր չբավականացրեց հրված կատարելու համար:

37.Վտանգավոր գրոհ էին կազմակերպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները. նախ պաշտպանները փակեցին Յուրա Մովսիսյանի հարվածը, ապա Մխիթարյանը շեղ հարվածեց:

33.Ընթացիկ րոպեներին հյուրերը պասիվ են գործում, իսկ հայ ֆուտբոլիստները դրվագներով՝ մոտ 4-5 րոպեն մեկ անգամ մեկ ակտիվանում են:

30.Տուգանային հրապարակից մի փոքր ձախ տուգանայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները. Մարկոսի փոխանցումից հետո պաշտպանները չեզոքացրին վտանգը:

26.Խաղը փոքրիշատե հավասարվել է. հարկ է ընդգծել, որ առավելապես կենտրոն համառ պայքար է ընթանում:

23.Երկրորդ անընդմեջ անկյունայինն իրացրին Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները. երկրորդ դեպքում Արզումանյանը երկրորդ հարկում վստահ խաղաց:

22.Բենդտները տուգանայինի կիսակլորի մոտից շեղ հարված կատարեց:

21.Մարկոս Պիզելին 2-րդ անգամ ցածրից իրացրեց անկյունայինը, սակայն այս անգամ չստացվեց և գնդակը մոտակա դարպասաձողի մոտով դուրս եկավ սահմաններից:

20.Աջ եզրից Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանին մի փոքր չբավականացրեց գլծով հարված կատարելու համար:

18.Կառլեն Մկրտչյանը հեռու տարածությունից շեղ հարված կատարեց:

16.Առաջին անկյունայինի իրավունքն էին ստացել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները. Մարկոսի փոխանցումից հետո հյուրերի պաշտպանները հեռացրին գնդակը:

15.Հենրիխ Մխիթարյանը փորձեց սուր փոխանցումով հարվածային դիրք դուրս բերել Կամո Հովհաննիսյանին, սակայն դարպասապահն առաջինը հասավ գնդակին:

12.Խաղասկզբում տարածքային առավելությունը դանիացիների կողմն է. ներկա դրությամբ 60 % և շարունակում է աճել:

10.Մրցակցի կիսադաշտում օդային պայքարում արմունկով խախտման համար դեղին քարտ ստացավ Գևորգ Ղազարյանը:

7.Մարկոսը փորձեց սուր փոխանցումով գրոհի նետել Գևորգ Ղազարյանին, սակայն դանիացի պաշտպանները «կարդացին» մտահաղացումը:

5.Յուսուֆ Պոուլսենը Վարազդատ Հարոյանի հետ համառ պայքարում անկյունային վաստակեց. խաղարկելուց հետո Դանիել Ագերի հարվածը չստացվեց:

2.Մոտ 25 մետրից տուգանայինի իրավունք էին ստացել հյուրերը. Դուրմիսիի հարվածից հետո Կասպարովը շեղեց գնդակի ուղությունը՝ այն հանելով անկյունային:

1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է այն տրիբունա, որտեղ ՖԱՖ-ի երկրպագուներն են, առանձնազրույց է ունեցել Շահեն Հարությունյանի հետ, ով ազգային ընտրանու տնային նախորդ խաղում ներխուժել էր խաղադաշտ:

19:40.Հայ ֆուտբոլիստներն ավարտեցին նախախաղային մարզումը:

19:20.Երկու հավաքականները սկսել են նախավարժանքը:

N

ՀԱՅԱՍՏԱՆ

N

ԴԱՆԻԱ

12

Գևորգ ԿԱՍՊԱՐՈՎ

1 Կասպեր Շմեյցել

3

Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ

3 Սիմոն ԿՅԱԵՐ

5

Ռոբերտ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

4 Դանիել ԱԳԵՐ

2

Գաել ԱՆԴՈՆՅԱՆ

5 Ռիզա ԴՈՒՐՄԻՍԻ

15

Հրայր ՄԿՈՅԱՆ

6 Լարս ՅԱԿՈԲՍԵՆ

6

Կառլեն ՄԿՐՏՉՅԱՆ

9 Մայքլ ՔՐՈՆ-ԴԵՀԼԻ

18

Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ

18 Յակոբ ՊՈՈՒԼՍԵՆ

13

Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 23 Պիեր ՀՈՅԲԵՐԳ

10

Գեւորգ ՂԱԶԱՐՅԱՆ

11 Նիկլաս ԲԵՆԴՏՆԵՐ

8

Մարկոս ՊԻԶԵԼԻ

19 Նիկոլայ ՅՈՐԳԵՆՍԵՆ

14

Յուրա ՄՈՎՍԻՍՅԱՆ

20

Յուսուֆ ՊՈՈՒԼՍԵՆ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

   

21

Գևորգ ՊՐԱԶՅԱՆ    

4

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

   

7

Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ    

19

Արթուր ԱՎԱԳՅԱՆ

   

11

Արտյոմ ՍԻՄՈՆՅԱՆ

   

16

Նորայր ԱՍԼԱՆՅԱՆ

   

19

Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

   

22

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ

   

23

Արաս ՕԶԲԻԼԻՍ

   

9

Ռուսլան ԿՈՐՅԱՆ

   

 

 

   
 

Գլխմարզիչ

 

Գլխմարզիչ

 

Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Մորտեն ՕԼՍԵՆ

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել