Life.panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 6-ին 96 տարեկան հասակում մահացել է անվանի բժիշկ, Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լևոնի Լալայանը:
Առողջապահության ազգային ինստիտուտից տեղեկացնում են, Ռ.Լալայանը ծնվել 1919 թվականին Թբիլիսի քաղաքում, բանվորի ընտանիքում: Ավարտելով դպրոցը Լալայանը 1936թ. ընդունվել է Լենինգրադի թիվ 2 բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1941թ-ին: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Ռուզաննա Լալայանը լրացրել է Խորհրդային բանակի շարքերը, աշխատելով որպես զինվորական բժիշկ-վիրաբույժ:: Նրա հոգատար ձեռքերը թեթևացնում էին վիրավորների տառապանքները:
Պատերազմի ավարտից հետո 1946թ, Ռ.Լալայանը ընդունվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ, որտեղ աշխատել է շուրջ 22 տարի: 1964թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1968թ. Ռ.Լալայանը ընդունվել է Երևանի բժշիկների կատարելագործման պետական ինստիտուտ (այժմ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես ավագ դասախոս զինվորական ամբիոնում, որտեղ դասավանդում է ռազմա-դաշտային վիրաբուժություն: 1969թ. Ռ. Լալայանը նշանակվել է ԵԲԿՊԻ Բժշկական ծառայության քաղաքացիական պաշտպանության դասընթացի վարիչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



