Pastinfo.am-ը գրում է.

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13.56-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դուռը բացվել է տեղի ուժերով և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1954 թ. ծնված Վ. Բ.-ի դին:

Հրշեջ-փրկարարները Վ. Բ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել