Araratnews.am-ը գրում է.
Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացուցչություն Է բացելու Կիեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, Բրյուսելում հայտարարել Է ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:
Նրա խոսքով՝ ներկայացուցչության ստեղծումը նախատեսող համաձայնագիրն ստորագրվելու Է սեպտեմբերին ՈՒկրաինայի մայրաքաղաք Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցի ընթացքում:
Կլիմկինը հավելել Է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարը համաձայնել Է մասնակցել ՈՒկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստին: Ստոլտենբերգը ելույթ կունենա Խորհրդի անդամների առջեւ, ինչը, նախարարի կարծիքով, աննախադեպ իրադարձություն կլինի: Սպասվում Է նաեւ, որ այցի ընթացքում կստորագրվի պաշտպանության բնագավառում ՆԱՏՕ-ի եւ Կիեւի համագործակցության ճանապարհային քարտեզը:



